Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն թիմը Մադրիդի «Ռեալն» է: ՈՒԵՖԱ-ն հաշվել է այս մրցաշարին մասնակցած բոլոր թիմերի ցուցանիշները: Մադրիդյան ակումբը մեծ առավելություն ունի մյուս թիմերի նկատմամբ: Առաջինն է նվաճած չեմպիոնական տիտղոսների (13), անցկացրած խաղերի քանակով, հաղթանակներով, ոչ-ոքիներով և այլ ցուցանիշներով, որոնցով հավաքել է 600 միավոր:
2-րդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որն ունի 474 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան». կապտանռնագույններն ունեն 464 միավոր:
Մրցաշարին բոլոր ժամանակներում մասնակցած 520 մասնակիցների մեջ կան նաև հայկական ակումբներ: Ամենալավ ցուցանիշը «Փյունիկինն» է՝ 121-րդ հորիզոնական՝ 23 միավորով: Երևանի «Արարատը» 209-րդն է՝ 10 միավորով: «Ալաշկերտը» 8 միավորով 240-րդն է: «Շիրակն» ունի 5 միավոր և 283-րդն է: «Բանանցը» 2 միավորով 360-րդն է: «Արարատ-Արմենիան» նույնպես 2 միավոր ունի և 368-րդն է: Ցուցակում են նաև «Ուլիսը» (457-րդ տեղ), «Կիլիկիան» (461-րդ տեղ), «Երևանը» (480-րդ տեղ), «Արաքս Արարատը» (502-րդ տեղ). այս թիմերը միավորներ չունեն: