Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կողբի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք։ Մասնավորապես, գործարանային համարով ՍԿՍ տեսակի ակոսափող հրազեն, դարձյալ գործարանային համարով ՏՕԶ տիպի երկփողանի որսորդական հրացան ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերqը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։