Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրպագուների վարկածով ընդգրկվել է ռուսական «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում։
Ակումբի մամուլի ծառայությունը քվեարկություն է անցկացրել, և Մովսիսյանը ստացել է ձայների 20,77 տոկոսը։ Առաջին տեղում է Մաուրիսիո Պերեյրան (37,86%), երկրորդում՝ Անդրեաս Գրանկվիստը (25,41%):
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Կրասնոդարում» խաղացել է 2011-12 թթ․։