Մեքսիկայի Խալափա դե Դիաս քաղաքում սուրբծննդյան տոնակատարության ժամանակ հանցավոր խմբավորումներից մեկը սպանել է վեց մարդու, այդ թվում՝ քաղաքապետ Արտուրո Գարսիա Վելասկեսին:
Հետաքննության տվյալներով՝ զինյալների նպատակը քաղաքապետին սպանելն է եղել: Վերջինս տոնակատարությանը մասնակցելու էր եկել ընտանիքի հետ: