Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 16-22-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 144 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա։ 62-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 47, թաղանթապատված դիմապակիով` 56 տրանսպորտային միջոց։ 26 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են: