ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների ծավալներով ու այն լուրերով, որ զինված հարձակումներ են լինում հումանիտար միջանցքների վրա, որոնցով հեռանում են խաղաղ բնակիչները:
Հիշեցնենք, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել է իսլամիստների նկատմամբ հաղթանակի մասին: