Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Նախօրեին աշխարհի գավաթակիր էր դարձել կանանց ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը: