Էժան տոկոսներով տրամադրվող վարկերի շնորհիվ անասնապահության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Գյուղոլորտի պատասխանատու փոխնախարարը, սակայն, դա բավարար չի համարում: Արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար պետք են համակարգային լուծումներ, որոնք ներառված են գյուղատնտեսության նոր ռազմավարությունում: