Երևանյան օպերայի ստեղծագործական ծրագրերից ու խնդիրներից առավել՝ լրագրողներին հետաքրքրում է, թե ինչ ավարտ կունենա Մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի դատական առճակատումը:
Նախարարությունն այժմ բողոքարկում է Օրբելյանի օգտին կայացված դատական որոշումը, և Օրբելյանը սպասում է դատական քաշքշուկի ավարտին:
Բայց նաև շատ երախտապարտ է Նազենի Ղարիբյանին: Չնայած՝ ցավում է, որ գործընթացի կենտրոնում զրպարտությունն է եղել, բայց հանդիպման ժամանակ կգրկի նրան՝ Օպերային թատրոնի և անձամբ Օրբելյանի օգտին նման PR անելու համար: