Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում ավիավթարի է ենթարկվել Սու-57 կործանիչ: Այս մասին հայտարարել է երկրի ուժային կառույցի ներկայացուցիչը: Օդային աղետը տեղի է ունեցել ռազմական օդանավի փորձարկման ժամանակ: Օդաչուն կարողացել է կատապուլտի ենթարկվել: Նրան տեղափոխել է Մի-8 ուղղաթիռը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վիճակում է օդաչուն: Մասնագետները որոնում են սև արկղերը: