Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2019 թ. դեկտեմբերի 24-ին Հրաչյա Քոչարի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: