Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է դադարեցնել գազի գնի հարցում սակարկումն ու սկսել օգնել երկրին: Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգնի Բելառուսին, քանի որ հանրապետությունը Չեռնոբիլի աղետի զոհն է դարձել: Բելառուսի նախագահի հավաստմամբ՝ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Մոսկվան պետք է Բելառուսին փոխհատուցի այդ աղետի դիմաց:
«Չեռնոբիլի ատոմակայանը Բելառուսը չի կառուցել, չի շահագործել ու չի պայթեցրել: Սակայն աղետի 80 տոկոս վնասից մենք ենք տուժել, մի քիչ Բրյանսկի շրջանը, մի քիչ էլ Ուկրաինան»: