Երևանի Կապույտ մզկիթում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից բացվել է Գիլանի նահանգի ազգային հագուստի և լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում: Դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, խոսելով միջոցառման նպատակի մասին, նշել է, որ իրենց համար կարևոր է հայերին ներկայացնել Գիլանի յուրահատուկ մշակույթը: Նա ասել է նաև, որ այսպիսի ցուցահանդեսները խթանելու են հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացումը:
Տեղեկացնենք նաև, որ լուսանկարներում հիմնականում ներկայացվել են Իրանի Գիլանի նահանգի կենցաղը, ծեսերն ու սովորույթները: