Իսրայելը պատրաստվում է Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերի բռնակցմանը: Այս մասին հայտնում են հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հաստատել էր իր խոստումը. «Մենք կապահովենք Հորդանան գետի արևմտյան ափին ու մերձակա բոլոր բնակավայրերում մեր ինքնիշխանության վերաբերյալ ԱՄՆ-ի ճանաչումը»: