Իսրայելական մամուլը գրում է, որ ՑԱԽԱԼ-ի օդուժին վերագրվող՝ դեկտեմբերի 22-ի, լույս 23-ի գիշերային հարձակումների հետևանքով զոհվածների թվում է Իրանի Իսլամական Հանրապետության գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիայի հրամանատարն է: Իսրայելում համոզված են, որ հենց նա է մշակել և իրականացրել մի շարք գրոհներ Սաուդյան նավթային ենթակառուցվածքների օբյեկտների վրա, ինչի արդյունքում Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կեսը կաթվածահար եղավ մի քանի շաբաթ՝ փոխանցում է Mignews-ը: Իսրայելը նրան է վերագրում նաև հրթիռների ու դրանց բաղադրիչների մատակարարումը սիրիական Հոմսում գտնվող T4 բազային:
Նույն աղբյուրի համաձայն՝ իսրայելցի փորձագետները նշում են, որ եթե Հաջիզադեն իսկապես չեզոքացվել է, ապա պետք իրանցիների անհապաղ և լայնածավալ պատասխանին սպասել, քանի որ նա իր հրամանատարից հետո կորպուսի ամենակարևոր գործիչն է: