Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ դեկտեմբերի 24-ի համեմատ մոտ 8-10 աստիճանով,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ»,- գրել է Սուրենյանը։
Դեկտեմբերի 26-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, իսկ Սյունիքում և Արցախում՝ +14-17 աստիճանի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Իսկ Երևանում դեկտեմբերի 26-ին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +9-ի: