ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց: Ոստիկանության բաժանմունքում նա հարցաքննվել է որպես վկա:
Հիշեցնենք, որ ոստիկանները ԵՊՀ շենքից բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։
ՀՀ Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ: