Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով Հատուկ քննչական ծառայությունում քննված և գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը, որոշել է մեղադրական եզրակացությունը չհաստատել և քրեական գործը վերադարձնել լրացուցիչ քննություն կատարելու համար: «Լուրերին» այս մասին հայտնել են դատախազությունից:
Տրվել են ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր ճիշտ քրեաիրավական գնահատական տալ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին: