«Իմ քայլը» և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելել է Էջմածնում գործող «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։ Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։
Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ‹‹Մեր տան›› պատվավոր հյուրերի գրքում։