Այսօր հայ լուսանկարչության մեծ վարպետներից մեկի՝ Անդրանիկ Քոչարի 100-ամյակն է, և նրա նորաբաց թանգարանում բացվել է հոբելյանական ցուցահանդես:
Ներկայացվել են Վարպետի մոտ 6 տասնյակ լավագույն գործերը՝ հիմնականում նրա հռչակավոր դիմանկարները: Հոբելյանական տարում լուսանկարչի որդին ՝ Վահան Քոչարը, իրականացրել է մի քանի ծրագիր՝ տպագրելով Քոչարի սև-սպիտակ 24 բնանկարներով և լուսանկարչության գյուտի 180-ամյակին նվիրված օրացույցները:
Նաև իրականացրել է հոր վաղեմի երազանքը՝ հիմնել է լուսանկարչության թանգարանը: Սակայն դեռ լուծված չէ թանգարանի կարգավիճակի հարցը, և ուսումնասիրության է սպասում Քոչարի հսկայական ժառանգությունը: