Ադրբեջանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է Եվրաինտեգրման համար, հետագա քայլերն անարդյունք կլինեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Անհրաժեշտ է ընկալել, թե ինչ ենք հասկանում եվրաինտեգրացիա բառի տակ: Կարծում եմ՝ մենք ձեռնարկել ենք եվրաինտեգրացիայի ուղղությամբ քայլեր, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, և դրանք անարդյունք կլինեն»:
Նա նշել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպական խորհրդի և այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է»:
Իլհամ Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը: «Թուրքիան ԵՄ-ի հետ երբ է ստորագրել ասոցիացիայի համաձայնագիրը: Իսկ որևիցե արդյունք կա՞: Ո՛չ: Սա չէ՞ որ մեծ անարդարություն է: 2000 թվականից սկսած նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ մտել են ԵՄ, իսկ նրանք ավելի ուժեղ են, զարգացած, քան Թուրքիա՞ն: Ինչո՞ւ են նրանք մտել ԵՄ, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն այն պատճառով, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Հիմա հրապարակայնորեն են ասում: Այդ դեպքում Ադրբեջանին այնտեղ կընդունե՞ն: Ո՛չ»,- ասել է Ալիևը: