ТурСтат զբոսաշրջային կայքը ներկայացրել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում 2020 թ․ Նոր տարվա ամենաբարձր տոնածառերը։
ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամենաբարձր տոնածառերի առաջին հորիզոնականում Աշխաբադի կանաչ գեղեցկուհին է՝ 40 մ, երկրորդ տեղում Երևանի տոնածառն է՝ 37 մ բարձրությամբ (գագաթի հետ): Երևանին հետևում են Տաշքենդը (36 մ), Բաքուն (34 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (29 մ), Մոսկվան (27 մ), Բիշքեկը (27 մ), Աստանան (25 մ) և Քիշնևը (20 մ)։
Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության հետազոտության արդյունքներով։
Ռուսաստանի՝ 27 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառը, որ տեղադրվել է Մոսկվայում, միակ բնական եղևնին է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում։