Միացյալ Նահանգներն ու Թուրքիան պայմանագիր են ստորագրել «Ինջիրլիքի» հարցով: Թուրքիայի Ադանա նահանգում «Ինջիրլիք» ավիաբազայում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թուրքական ընկերությունների հետ պայմանագիր է կնքել: Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև 2024 թվականը: Պայմանագրի ընդհանուր ծավալը 95 միլիոն դոլար է: Այս մասին տեղեկացնում են Պենտագոնի մամուլի ծառայությունից: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2024-ի դեկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս է հայտնել «Ինջիրլիք» ավիաբազան ամերիկյան զորախմբերի համար փակելու հավանականության մասին: