ԱՄՆ Սենատն ընդունել է «Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը. դրանով հստակեցվում Է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու և հանելու կարգը:
Կոնգրեսականներ Լինդսի Գրեմի և Ռոբերտ Մենենդեզի առաջարկած փոփոխություններով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը հնարավոր է դառնում ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու և Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: