«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մարդասիրական նկատառումներից ելնելով պահանջում է անհապաղ ազատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Կազմակերպության կայքը գրում է. «Մենք անհանգստացած ենք Ջուլիան Ասանժի առողջական վիճակով և կոչ ենք անում ազատ արձակել նրան: Ասանժին հետապնդում են լրագրության հետ կապված իր գործունեության պատճառով, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում մամուլի ազատության համար: Այդ միջադեպը կարող է ապագայում օգտագործվել ի շահ հասարակության հետաքննությունների անցկացման հետ կապված լրագրողների ու հրատարակիչների հետապնդման համար»:
Կազմակերպությունը նաև անհանգստացած է այն հայտարարություններից, որ Ասանժը հնարավորություն չունի նախապատրաստվելու իր գործի շուրջ լսումներին և հանդիպելու իր փաստաբանի հետ: