Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբով սուտ ցուցմունք տալուն հարկադրելը): Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ին: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշված քրեական գործի շրջանակում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Հիշեցնենք, Վարուժան Մկրտչյանը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, որն ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ «Մարտի 1»-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:
Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին: