Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը 1lurer.am-ին հայտնեց, որ ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրանց: Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Հայրապետյանին դեռ չեն հարցաքննել: