Էդուարդ Շարմազանովը 2019 թվականն արդյունավետ է համարել Հանրապետական կուսակցության համար, ասել՝ կուսակցությունը նոր դերակատարումն իրականացնում է պատվով:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ նախագահը չի ընդունում այն. որևէ մեկն ապահովված չէ կալանավորումից ու ձերբակալությունից: Շարմազանովի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի: Նա նշել է նաև՝ խորհրդարանում ընդդիմությունը քիչ է ներկայացված: