Տասնամյակներ առաջ գիտնականները, ֆուտուրիստներն ու կառավարական հաստատությունները կանխատեսումներ են արել 2020 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին գրում է USA Today-ը: Ահա թե կանխատեսումներից որն է իրականություն դարձել, որը՝ ոչ, և ինչն է պարզապես խելահեղություն:
Նախ՝ կանխատեսվել էր, որ երկարակեցությունը կգերազանցի 100 տարին: Այդ կանխատեսումը չի իրականացել, քանի որ, ՄԱԿ-ի տվյալով, 2019-ին երկարակեցության միջին ցուցանիշը 72.6 է:
Այն, որ համակարգիչներն ատեսանելի կդառնան, որոշ չափով համապատասխանում է իրականությանը, քանի որ համակարգչային սարքերը ներկառուցված են ամեն ինչի մեջ:
Կանխատեսվել էր, որ գրքերն անցյալում կմնան, մոլորակի բնակչության թիվը կհասնի 8 միլիարդի, Չինաստանը կդառնա տնտեսական գերտերություն, կլինեն առանց վարորդների ավտոմեքենաներ, գլոբալ տաքացում կլինի, Բորիս Ջոնսոնը կղեկավարի Brexit-ը: