Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին:
Դեկտեմբերի 21-ին և 22-ին, տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝ հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:
Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր տարի:
Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին:
Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով: