Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն դեմ է արտահայտվել Ռուսաստանից Ուկրաինա գազի ուղիղ մատակարարմանը և խորհրդարանից պահանջել է պատժամիջոցներ կիրառել դրա նկատմամբ: Պորոշենկոն գազային պայմանագրերը համարել է ոչ թե առևտրային, այլ քաղաքական:
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն էլ հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահն «ուշացել է գազի գնացքից», և լուրջ չի ընդունել Պորոշենկոյի պահանջը:
«Քիչ հավանական է, որ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ կիրառեն իրենց իսկ ընկերությունների նկատմամբ, որոնք «Գազպրոմի» հետ գործարքներ են կնքել Ռուսաստանից գազի ուղղակի առաքումների վերաբերյալ»,- գրել է պատգամավորը Twitter- ում: