Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամներն այցելել են պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու նպատակով:
Պատգամավորները շրջել են հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցել զորակոչի պատասխանատուների և ամենակարևորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ, հետևել վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը: