Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնի պատժամիջոցներին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբեք չէր մտածել, որ ամերիկացի պաշտոնյաներն այնպիսի որոշումներ կկայացնեն, որոնք «պատիվ չեն լուրջ քաղաքական գործիչներին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն օրերս օրինագիծ է ընդունել 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին, որը պարտավորեցնում է վարչակազմին պատժամիջոցներ սահմանել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ: