«Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը ներդրել է ավիափոխադրումների մշտական տոմս, որը թույլ է տալիս տասը չվերթ կատարել Վիեննայից և Վիեննա հաստատված գներով: Այն ուժի մեջ կլինի մեկ տարի:
Ըստ Avianews-ի՝ թռիչքի հնարավոր ուղղությունների ցանկում ներառված են եվրոպական շուրջ 60 քաղաքներ, ինչպես նաև Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը:
Տոմսերի երկու տեսակ կա. City Pass (449 եվրոյից՝ 45 եվրո մեկ թռիչքից), ինչը թույլ է տալիս թռչել Վիեննայի և մեկ ընտրված քաղաքի միջև, իսկ Europe Pass-ը (799 եվրոյից՝ 80 եվրո մեկ թռիչքից), որը ծածկում է թռիչքները Վիեննայից 60 քաղաքներից ցանկացածը:
Ամենացածր գինը վավեր է, եթե ուղևորը թռիչքն ամրագրելու տարբերակ ընտրի առնվազն 60 օր առաջ և բացառի Սուրբծննդյան և Զատկի տոների ժամանակահատվածը: