2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Տարին ամփոփող տեսանյութում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարը գլխավոր ձեռքբերումներից է համարել նոր սպառազինությունն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։
«Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»,- նշել է պաշտպանության նախարարը: