Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը: Քվեարկության արդյունքում Մելիքբեկյանն ստացել է 13 ձայն, Գրիգորյանը՝ 7, երեք քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտվել է Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ ձայն ապահովող կազմակերպությունների մեծ մասն այսօր գործկոմի կազմում չէ: