WCIT-2019. այստեղ արհեստական ինտելեկտ ստեղծող ինտելեկտուալներն էին: 2500 ինժեներ ու գիտնական, 20 նախարարական պատվիրակություն, Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների հանդիպում: Ողջ տարվա ընթացքում Հայաստանն այսկերպ փորձեց իր տեղը գտնել աշխարհի տեխնոքարտեզում:
«Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհագնեցնի տեխնոլոգիական հեղափոխության»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: