Մոսկվայի ոստիկանությունը ստուգում է համացանցում հայտնված տեսանյութը, որում հայ ռեփեր Ziroy-ը (Գրիշա Զիրոյան) Մայբախների ուղեկցությամբ խալաթով զբոսնում է Նոր Արբատով:
Մոսկվայի ոստիկանությունից հայտարարել են, որ տեսանյութը հավանաբար արվել է դեկտեմբերի 13-ին: Ռեփերի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականում իրենք ոչ թե երգչի տեսահոլովակն են նկարահանել, այլ Ziroy-ին ավելի հայտնի դարձնելուն ուղղված տեսանյութի նկարահանել:
«Դա տեսահոլովակ չէ, այլ յուրատիպ արտիստի առաջխաղացմանն ուղղված չելենջ: Բնականաբար, մարդիկ բողոքելու էին: Ուղղակի հետաքրքիր երաժշտական ակցիա ենք արել, որի նպատակը Ziroy-ին ավելի հայտնի դարձնելն է»,- հայտնել է ռեփերի PR մենեջերը:
Երգչի մենեջերը նաև հայտնել է, որ տեսանյութի նկարահանման ժամը (ցերեկը ժամը 13-ին) հատուկ է ընտրվել, քանի որ այդ ժամին մարդիկ աշխատանքի են, և Արբատն այդքան էլ խցանված չէ: Մենեջերը նաև խոստովանել է, որ ճանապարհներ փակելու թույլտվություն իրենք չեն ունեցել: