Այսօր ժամը 13.00-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը և կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել էր պաշտոնից, այսօր՝ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ գործկոմը: