Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ի՞նչ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:
Անհրաժեշտ է.
• գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
• գնել թարմ, չվնասված մթերք,
• աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
• գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին,
պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
• օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
• չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
• պատրաստի կերակրատեսակներ գնելիս ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին: