Այսօր Թբիլիսիում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարները: Սա դիվանագետների արդեն 8-րդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն եռակողմ հարաբերություններն ու տարածաշրջանի վերաբերյալ հարցեր: Արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին՝ Ստամբուլում: