Սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործով մահվան է դատապարտվել հինգ մարդ, ևս 3-ն էլ՝ 24 տարվա ազատազրկման: Սաուդյան Արաբիայում Խաշուկջիի մահվան հետ կապված մեղադրանք է առաջադրվել 11 կասկածյալի, այդ թվում՝ հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմեդ ալ Ասիրիին: Հետաքննության ընթացքում հարցաքննվել է նաև գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանին, բայց նրան մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի համար աշխատող լրագրողը սպանվել Է 2018-ի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես Էլ չի գտնվել: