Հայաստանցի մասնագետները Ռուսաստանում և Վրաստանում մարքեթինգային արշավ են սկսել՝ Ամանորի տոներին հնարավորին շատ զբոսաշրջիկներ երկիր բերելու համար: Ակնկալվում է, որ տարվա ընթացքում երկիր այցելած տուրիստների թիվը կգերազանցի 2 միլիոնը: Հյուրերի համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար էկոնոմիկայի նախարարությունը զարգացնում է ենթակառուցվածքները: Այժմ աշխատանքը եռում է Խոր Վիրապում, հերթում են նաև Գառնին ու Գեղարդը, Հաղպատն ու Սանահինը: