Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ սկիզբ է դրվում կարևոր ավանդույթի, որը նաև գործնական նշանակություն է ունենալու:
Քննարկման գլխավոր թեման Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն էր: