«Իմ քայլը/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների ու շրջանավարտների հետ:
Ծավալվել է անկեղծ զրույց, նույնքան անկեղծ գնահատական է տրվել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պաշտպանող կանանց, որոնց ներկայությունը բանակում խիստ շահեկան է բոլոր առումներով: