Ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևը հայտնվել է հայրենակիցների հարձակումների թիրախում: Ղազախական լրատվամիջոցները հայտնում են, որ այն պահից, ինչ տեղի «Տոբոլ» ակումբը գլխավորել է հայ մարզիչ Գրիգորի Բաբայանը, ադրբեջանական տարբեր շրջանակներ իրենց հայրենակցից պահանջում են հեռանալ ակումբից:
Ղազախական մարզական մամուլը գրում է, որ Ադրբեջանում մտավախություն կա, որ հայ մարզիչը, տուրք տալով ազգային պատկանելությանը, դաշտ դուրս չի բերի ադրբեջանցի Բալաևին: Նման կարծիքներ հնչել են ոչ միայն հասարակական և մարզական, այլև պաշտոնական շրջանակներից:
Թիրախում են հատկապես ադրբեջանցի դարպասապահի սոցիալական էջերը. արդեն մի քանի օր է՝ հազարավոր ադրբեջանցիներ պահանջում են անհապաղ լքել ղազախական ակումբը: