Հայ ծանրորդները Կատարում մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկությանը:
87 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 127 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով դարձել մրցաշարի հաղթող:
59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց է տվել 201 (90+111) կգ արդյունք և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: