GALLUP international association-ը հրապարակել է նոյեմբերին անցկացված հետազոտության արդյունքները: Հայաստանում այս կազմակերպության լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասել է, որ հարցմանը մասնակցել է 1517 քաղաքացի, հետազոտության ընտրանքային սխալը +/- 2.5% է:
Ըստ պատասխանների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է 85%-ը, որից 46,6-ը լիովին է վստահում, իսկ ավելի շուտ վստահում է 38.5%-ը: Իշխանություններին վստահողները հարցվածների 57.5%-ն է, խորհրդարանական ընդդիմությանը վստահում է ավելի քան 28%-ը, արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 5,2 %-ը: Հարցին, թե որ ուժին ձայն կտային, եթե լինեին ընտրություններ, պատասխանել են.
Իմ քայլի օգտին կքվեարկեր 61.3%-ը
Բարգավաճ Հայաստանին ձայն կտար 14.2%-ը
Լուսավոր Հայաստանին՝ 3.9%-ը
ՀՅԴ-ին՝ 2.5%-ը
ՀՀԿ-ին՝ 1.5%-ը
Սասնա ծռերին՝ 1.1%-ը
Հարցման ընթացքում ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: