2020 թ. հունվարից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:
Կոտայքի մարզպետի 2019 թ. համապատասխան որոշմամբ՝ մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտանի, Գետամեջի, Փյունիկի, Արտավազի համար հատկացվել է 5 մլն-ական դրամ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ: