Շաբ Է Յալդան կամ Յալդայի գիշերը իրանցիների ամենասիրելի տոներից է, որ այս տարի նշվում է հենց այս գիշեր:
Շնորհավորենք մեր բարեկամ Իրանի ժողովրդին և նշենք, որ սկզբնապես տոնը նշվել է տարվա ամենաերկար գիշերը՝ ձմեռային արևադարձի նախօրեին: 1925-ին իրանական օրացույցի բարեփոխումից հետո, որը սեզոնային միջոցառումները կապակցեց օրացույցի օրերին, Յալդան նշվում է տասներորդ ամսվա (Դեյ) առաջին օրվա գիշերը: Հաշվի առնելով տոների ամենամյա տեղաշարժերը՝ տոնը կարող է ձմեռային արևադարձից մեկ օրով շուտ կամ ուշ տոնվել:
13-րդ դարի բանաստեղծ Սաադին ասում էր, թե «Այս առավոտը չի բացվի, քանի դեռ չի վերջացել Յալդայի գիշերը»:
2008-ին տոնը պաշտոնապես ընդգրկվեց Իրանի ազգային գանձերի ցանկում:
Ի դեպ, տոնի առիթով գեղեցիկ տեսանյութ է հրապարակել Parstoday-ը: